Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հայտարարում է հերթական խմբերի հավաքագրման մասին

07.12.2023

Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում:
Այս խմբում առաջարկվող դասընթացներն են.
Web Programing/ React.js.
Web Programing/Node.js.
Python
QA Automation
3D Modeling
Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող և Արցախից բռնի տեղահանված կանայք, որոնք չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
Դիմել կարող եք մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 17։00-ն այստեղ. https://bit.ly/AGBUWomenCodersApplication:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկության համար այցելե՛ք այստեղ. https://bit.ly/AGBUWomenCoders_Announcement:
Ձեզ հետաքրքրող հարցերը ծրագրի պատասխանատուներին կարող եք ուղղել առցանց տեղեկատվական հանդիպումների ժամանակ, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 13–ին և 20–ին՝ ժամը 11։00-ին՝ առցանց ձևաչափով. https://bit.ly/AGBUWomenCoders_InfoMeeting:
Դասընթացների սկիզբ՝ փետրվար, 2024 թվական։
Այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՝ 060 72 22 16 հեռախոսահամարով կամ womencoders@agbu.am:
Դասընթացները կազմակերպվում են «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ համատեղ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59