Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

07.12.2023

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում` 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ավագանու անդամներ, պաշտոնատար անձինք:
Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Մարզի ղեկավարը լրագրողների հետ զրույցում իր ցավակցական խոսքն ուղղեց բոլոր այն ընտանքիներին, ովքեր կորուստներ են ունեցել.
- Ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով,-ասաց Ա. Խաչատրյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22