Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանի քննչական բաժինն այսուհետ գործունեություն կծավալի հարմարավետ և բարեկարգ պայմաններում

07.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը։
Արարողությանը ներկա են եղել նաև Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, այլ պաշտոնատար անձինք։
Նրանք շրջել են հիմնանորոգված վարչական շենքում, ծանոթացել քննիչների համար ստեղծված հարմարավետ պայմաններին:
Շենքի վերանորոգումն իրականացվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով (շուրջ 30 մլն դրամ)։ Շենքը համալրվել է նաև քննչական գործունեության համար անհրաժեշտ նոր գույքով, նյութատեխնիկական, անվտանգության և հաղորդակցության միջոցներով։ Յուրաքանչյուր քննիչի համար, սահմանված կարգով, նախատեսվել է առանձնասենյակ՝ լիովին նոր գույքով, բաժինն ապահովվել է քննչական առանձին գործողություններ կատարելու հարմարություններով։
Նրանք շնորհավորել են Ստեփանավանի քննչական բաժնի քննիչներին և օժանդակող անձնակազմին՝ աշխատանքային պայմանների բարելավման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նոր պայմաներում աշխատանքը կիրականացվի է՛լ ավելի արդյունավետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27