Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Ազգային նվագարանների, երգի, պարի և ասմունքի» Լոռու մարզային փառատոնը

06.12.2023

Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվեց «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ազգային նվագարանների, երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը»:
Այս տարի աննախադեպ մասնակցություն էր գրանցվել. մասնակցում էին երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանիներ, պարային խմբեր ու անհատ կատարողներ (ավելի քան 80 կատարում) մարզի տարբեր համայնքներից՝ մի շարք անվանակարգերում:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Արման Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք։
Լավագույն մասնակիցները տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին գերազանց, լավ և ակտիվ մասնակցության համար:
Մրցանակները հանձնեցին Կարեն Ավետիսյանը, Արմեն Հակոբյանը և Արման Մկրտչյանը:
Միջոցառման կազմակերպիչ, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց փառատոնի անցկացման կարևորությունը։
-Փառատոնը նպաստում է ինչպես ազգային մշակույթի զարգացմանը, տարածմանը, սերնդեսերունդ փոխանցմանը, պահպանմանը, այնպես էլ՝ պատանիների կողմից մեր ազգային երգ-երաժշտությանը տիրապետմանը: Այն նաև հարթակ է տարբեր համայնքների՝ երգ-երաժշտությամբ, ասմունքով զբաղվող պատանիների հաղորդակցման համար,- նշեց Մ․ Քոչարյանը։
Մասնակիցները ջերմ տպավորություններով հեռացան դահլիճից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55