Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ցավեր առանց սահմանի կազմակերպությունը» ամփոփել է Լոռու մարզում ընթացիկ տարվա արդյունքները

05.12.2023

«Ցավեր առանց սահմանի կազմակերպությունը» նախորդ տարի մարզի մի շարք բուժհիմնարկներում՝ Վանաձորի և Սպիտակի ԲԿ-ներում, Վանաձորի թիվ 2, թիվ 3, թիվ 5 համաբուժարաններում և Գուգարք բնակավայրի առողջության կենտրոնում հոգեբանական, պերինատալ ծառայություն է մատուցել ավելի քան 240 հղի կանանց: Տարին կազմակերպությունն ամփոփել է Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի և վերոնշյալ բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ՝ նախանշելով նաև հաջորդ տարվա անելիքները: Կազմակերպության հայաստանյան ազգային տնօրեն Շիրին Էօրտեքեանը շնորհակալություն է հայտնել թե՛ մարզպետի աշխատակազմին, թե՛ բուժհաստատությունների տնօրեններին ու բուժանձնակազմին ծրագրի իրականացման ընթացքում աջակցության և համագործակցության համար: Նա նշել է, որ հաջորդ տարի նախատեսում են հոգեբանական ծառայություններից զատ նաև այլ ծառայություններ ընդգրկել, ծրագիրն իրականացնել մարզի այլ համայնքների բուժհաստատություններում ևս:
Ծրագրում ընդգրկված հոգեբանները հանգամանորեն ներկայացրել են տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ծրագրի արդյունքները:
Ռ. Պողոսյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ներդրված ջանքների համար, նշել է, որ մարզպետարանը այսուհետ ևս պատրաստ է համագործակցության ՝ ի շահ մարզի բնակչության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55