Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չեն վճարվի այն կազմակերպությունները, որոնք պատշաճ չեն իրականացնի պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները

30.11.2023

Ճանապարհների սպասարկման ընթացիկ վիճակը գնահատելու նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում մարզի տարածքով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոտոմոբիլային ճանապարհներին՝ այս օրերին կազմակերպելով նաև մարզային ճանապարհների ձմեռային պահպանության նախապատրաստական աշխատանքները:
Այս տարի ճանապարհաշինական 5 կազմակերպություն ողջ ձմռան ընթացքում սպասարկման աշխատանքներ կիրականացնի Լոռու մարզի մոտ 130 կմ երկարության մարզային նշանակության ճանապարհներին:
Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ղարսայանը նշում է, որ բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկայով, աղով ու ավազով, պատրաստ են 2023-2024 թվականների ձմեռային պահպանման ընթացիկ աշխատանքներին և հիշեցնում՝ չեն վճարվի այն կազմակերպությունները, որոնք պատշաճ չեն իրականացնի պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38