Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սպարտակիադա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում 2-րդ տեղը գրավելու համար, մարզերի մեջ՝ առաջինը, Լոռու մարզն արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի և գավաթի

29.11.2023

2023թ.-ի ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում ընդհանուր թիմային հաշվարկով 2-րդ տեղը գրավելու համար (մարզերի մեջ՝ առաջինը) Լոռու մարզն արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի, գավաթի, ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է նաև մարզագույք:
Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների ոլորտային պատասխանատուները:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կատարված աշխատանքը գնահատելու անհրաժեշտությունը:
«Տարեցտարի էական առաջընթաց ունենք որակի առումով. դա վկայում է այն մասին, որ տարբեր կառույցների և մեր գործընկերների կողմից իրականացվող աշխատանքը միայն բարելավվում է: Բարձր նվաճումները և մեր մարզիկների գրանցած պրոֆեսիոնալ հաղթանակները բոլորիս ոգևորում են: Այս տարի արդեն 422 մեդալ ունենք, ինչը ռեկորդային ցուցանիշ է և նախորդ տարվա արդյունքից էականորեն ավելի բարձր է: Սա մեր պրոֆեսիոնալ մարզիկների գրանցած հաջողությունների վկայությունն է, սակայն կարևոր է նաև չմոռանալ, որ սպորտն առաջնային նշանակություն ունի հանրության շրջանում առողջ ապրելակերպի տարածման և ֆիզիկական ակտիվության խրախուսման համար: Եվ այս պարագայում շատ կարևոր են մասսայական սպորտի միջոցառումները, որպեսզի տարեցտարի խթանենք հանրության՝ դրանց մասնակցելու ցուցանիշները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մասսայական սպորտի միջոցառումներին 38 հազար մասնակից ունենալն էական ցուցանիշ է՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը կարող է ավելանալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22