Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում
22.11.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն:
Ա. Խաչատրյանին դիմել է թվով տասը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, միջհամայնքային տրանսպորտի գործարկման և այլ հարցերով:
Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով եկած քաղաքացիներին առաջարկվել է հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին: Միաժամանակ նշվել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցել անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:
Միջհամայնքային տրանսպորտի անխափան գործունեության հարցի վերաբերյալ մարզի ղեկավարը պարզաբանել է, որ խնդիրն արդիական է ամբողջ հանրապետությունում, և ներկա դրությամբ ՀՀ կառավարության կողմից քննարկումներ են տարվում հարցի օպտիմալ լուծման նպատակով:
Բոլոր քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ՝ խոստանալով հետևողական լինել խնդիրների լուծման ընթացքին:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել: