Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին սպորտային պարերի աշխարհի առաջնության լոռեցի մրցանակակիրները
21.11.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Տաթև» արվեստի կենտրոնի հիմնադիր Ֆլորա Ասոյանին, պարային համույթի գեղարվեստական ղեկավար Տաթև Գալստյանին և նրանց սաներին, ովքեր Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված աշխարհի առաջնությունից (Armenian open World-2023) վերջերս վերադարձել են մրցանակներով:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված աշխարհի առաջնությանը՝ արվեստի կենտրոնի սաներ Ծովինար Պապոյան, Հովհաննես Միքայելյան և Մարի Վարդանյան, Արեգ Շահբազյան պարային զույգերը գրավել են 1-ին պատվավոր տեղը: Սերգեյ Գևորգյան, Էվա Վարդանյան պարային զույգը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, Նատալի Սեդրակյանը ակտիվ մասնակցություն է գրանցել:
Ա. Խաչատրյանը ջերմորեն շնորհավորել է «Տաթև» արվեստի կենտրոնի ղեկավարներին և սաներին միջազգային մրցույթին հաջողություններ գրանցելու, ամենատարբեր մրցելույթներում մարզի պատիվը բարձր պահելու համար:
- Պարարվեստում և անձնական կյանքում ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում և նորանոր հաղթանակներ ու նվաճումներ՝ հեղինակավոր մեծ բեմերում,- ասել է Լոռու մարզպետը:
Լոռու մարզպետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ շնորհալի երեխաներ դաստիարակելու համար:
Հանդիպման ավարտին Ա. Խաչատրյանը շնորհակալագրով է պարգևատրել «Տաթև» արվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Տաթև Գալստյանին՝ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված աշխարհի առաջնության համար հաղթող սաներ պատրաստելու և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության համար:
Մարզպետի շնորհակալագրով են պարգևատրվել նաև պարային համույթի մրցանակակիր սաները: Նրանք նաև զրուցել են Ա. Խաչատրյանի հետ, կիսվել տպավորություններով:
«Տաթև» արվեստի կենտրոնի ղեկավարները շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետին գնահատանքի, ուշադրության և ջերմ ընդունելության համար: