Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող մի շարք օրախնդիր հարցեր

17.11.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետ Սամվել Գևորգյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում:
Նիստը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Օրակարգի առաջին հարցով քննարկվեցին նախազորակոչային տարիքի անձանց հետազոտությունների, ուղեգրման հետ կապված մի շարք հարցեր: Կարևորվեց բուժհաստատությունների և զորահավաքային համալրման ծառայության սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Ակտիվ քննարկում ծավալվեց նաև համաբուժարանների և առողջության պահպանման առաջնային մյուս օղակների կողմից կանխարգելիչ պատվաստումների իրականացման գործընթացի պատշաճ կազմակերպման շուրջ: Ռ. Պողոսյանն ընդգծեց քաղաքացիներին պլանային պատվաստումների վերաբերյալ պատշաճ իրազեկման կարևորությունը:
Վարչության պետը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց մարզի բոլոր բուժաշխատողներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին այս ընթացքում բուժսպասարկում, մարդասիրական օգնություն տրամադրելու և բարեխիղճ աշխատանքի համար:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44