Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն՝ Սպիտակ համայնքում

16.11.2023

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր արտագնա խորհրդակցություն է անցկացրել Սպիտակ խոշորացված համայնքում՝ մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Հ. Ավետիսյանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին: Սպիտակ խոշորացված համայնքի կատարողականը պլանի դիմաց կազմում է 81 տոկոս, պակաս է հավաքագրվել շուրջ 95 մլն դրամ: Ընդամենը 45 օր է մնում մինչև հաշվետու տարվա ավարտը, և համայնքը պետք է կատարողականը հասցնի 100 տոկոսի. սա մարզպետ Արամ Խաչատրյանի, ՀՀ կառավարության հստակ պահանջն է:
-Բնակչությունը տեսնում է համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվող մեծածավալ աշխատանքը և պետք է գիտակցի, որ այդ ամենը հնարավոր է լինում նաև իրենց կողմից վճարված հարկերի շնորհիվ: Բացի այդ, հարկերը վճարվում են էլեկտրոնային տարբերակով, ինչը բացառում է ցանկացած կոռուպցիոն դրսևորում,-նշել է փոխմարզպետը:
Հ. Ավետիսյանը նաև տեղեկացրել է, որ արդեն հաջորդ տարվա համար 90 տոկոսից պակաս սեփական եկամուտ ապահոված համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերը կարող են և մերժվել. դրանք կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և կարող են հաստատվել հանձնաժողվի դրական եզրակացության հիման վրա միայն:
-Բնակիչները պետք է գիտակցեն, որ հարկեր չվճարելով՝ կարող են վնասել ամբողջ համայնքին, որից կտուժեն նաև պարտաճանաչ հարկատուները: Պատճառաբանությունները կարող են լինել բազմապիսի, սակայն դրանք չեն կարող ոչ մի կերպ արդարացնել որոշ վարչական ղեկավարների կողմից դրսևորվող անգործությունը կամ բնակիչների անբարեխղճությունը,-ասել է նա:
Ինչպես ներկայացվել է, 50 տոկոսից պակաս կատարողական են ապահովել Արևաշող, Ջրաշեն, Մեծ Պարնի, Լեռնանցք, Կաթնաջուր, Լուսաղբյուր, Սարամեջ, Գոգարան բնակավայրերը: Հանձնարարականը մեկն է՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտրուկ շտկել իրավիճակը:
Փոխմարզպետի հորդորն էր նաև հաջորդ տարվա բյուջեները կազմել իրատեսական, առանց ուռճացման. այս հացում ևս մարզպետի աշխատակազմը պատրաստ է մեթոդական աջակցություն ցուցաբերել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44