Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

15.11.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը ներկայացրեց և շնորհավորեց նորանշանակ պաշտոնյաներ՝ մարզպետի խորհրդական Կարեն Ավետիսյանին և Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հեղինե Հալիվորյանին:
Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփ հաշվետվություններ ներկայացրեցին իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների, մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, քաղաքաշինության ոլորտներում, զարգացման ծրագրերի և սեփական եկամուտների հավաքագրման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին:
Մասնավորապես զեկուցվեց 2023թ.-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և 2024 թ. սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացի վերաբերյալ: Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը տարվա պլանի համեմատությամբ 80 տոկոս է կազմում: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մարզի համայնքների ղեկավարների հետ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետևողական աշխատանքի արդյունքում ցուցանիշը պետք է հասցվի 100 տոկոսի:
Ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ կեցության, առողջապահության, սոցիալական, աշխատանքի տեղավորման ուղղություններով:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18