Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի շնորհակալագիր՝ կրթական հեղինակավոր մրցույթի լավագույն աշակերտին
15.11.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Սիլիկոնային սարեր-2023» կրթական մրցույթում պարգևի արժանացած Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լիա Մարտիրոսյանին և դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանին:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
«Սիլիկոնային սարեր-2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա մրցանակաբաշխությանը Լիա Մարտիրոսյանն արժանացել է «Լավագույն աշակերտ» 1-ին կարգի անվանակարգին:
Արամ Խաչատրյանը շնորհավորեց տաղանդավոր աղջկան, մաղթեց նորանոր հաղթանակներ և պարգևատրեց շնորհակալագրով՝ մարզը լավագույնս ներկայացնելու համար:
- Դուք մեր մարզի հեղինակությունը բարձր եք պահել այդ պատվավոր մրցույթում: Թող ձեր և դպրոցի կրթական ձեռքբերումները բազմապատկվեն,- ասաց Ա. Խաչատրյանը:
Լոռու մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց նաև Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի տնօրինությանը և դպրոցի մանկավարժական անձնակազմին՝ շնորհալի, ուսյալ սերունդ կրթելու և դաստիարակելու համար:
Տնօրեն Հասմիկ Հովսեփյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետին և մարզպետի աշխատակազմին արդյունավետ աշխատանքի և մշտական աջակցության համար: