Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են անտառպահպանությանն ու անտառվերականգնմանն ուղղված միջոցառումները

14.11.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին, առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապօրինի անտառահատումների կանխարգելման, անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին ուղղված մի շարք հարցեր:
Ողջունելով ներկաներին՝ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հերթական հանդիպման համար, ընդգծել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը խիստ կարևորում է անտառպահպանության հարցերը և ամեն կերպ աջակցում բնապահպանական խնդիրների մեղմմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու միջոցառումներին:
Վլադիմիր Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանի անտառների 62 տոկոսը Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում են, հետևաբար ապօրինի անտառահատումների ծավալներն այստեղ ամենամտահոգիչն են: Այս և նմանատիպ ապօրինությունների կանխմանն են ուղղված բնապահպանական նոր ծառայության ստեղծմանն ուղղված աշխատանքները: Այս ծառայությունը, որը հագեցած կլինի մարդկային պրոֆեսիոնալ ռեսուրսներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով, կիրականացնի ոչ միայն բուսածածկույթի, այլև՝ կենդանական աշխարհի պահպանություն: Կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Լոռու մարզում նախատեսված նոր անտառատնկման ծրագրերին: Նշվել է, որ նախաձեռնություն կա հիմնելու նաև անտառային բարիքերի վերամշակման արտադրամաս:

Արամ Խաչատրյանը կարևորել է պատասխանատու բոլոր օղակների համակարգված աշխատանքը՝ իրավիճակը մարզում վերահսկողության տակ պահելու և հնարավոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու համար: Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Անտառային կոմիտեին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Լոռու մարզպետի աշխատակազմի հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-14 10:48:07