Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը ճանաչվել է «Տարվա կրթական մարզ»՝ «Կորիզ»-2023 համադպրոցական մրցույթում

10.11.2023

Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կորիզ»- 2023 մրցույթի «Տարվա կրթական մարզ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, «Կորիզ» կրթական կենտրոնի հիմնադիր Սուրեն Ալոյանը։
Արդեն երրորդ տարին իրականացվող «Կորիզ» համադպրոցական մրցույթն այս տարի պատրաստել էր հատուկ նոմինացիա՝ «Տարվա կրթական մարզ»։
Նոմինացիայում հաղթող է ճանաչվում և կրթական մարզի գավաթին է արժանանում այն մարզը, որը ներկայացրած աշակերտը լավագույնն է դառնում բոլոր տարիքային խմբերում՝ տարվա ակադեմիական գիտելիքի վրա հիմնված ինտելեկտուալ մրցույթում հավաքելով առավելագույն միավորներ՝ ամենակարճ ժամանակում։ Այս տարի մրցույթում լավագույն արդյունքները ցուցաբերել է Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վալերիկ Պետրոսյանը և հաղթանակը բերել է ոչ միայն դպրոց, այլև՝ Լոռի: Այդպիսով՝ «Կորիզ» 2023-ի «Տարվա կրթական մարզ» է ճանաչվել Լոռու մարզը։
Վալերիկ Պետրոսյանն իր ցուցաբերած արդյունքներով լավագույնն է եղել 1184 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 18․250 աշակերտներից: 2-րդ մրցանակը ևս թիվ 12 հիմնական դպրոցինն է եղել, այն շնորհվել է 6-րդ դասարանի աշակերտուհի Լիլիա Գիգոլյանին:
Հաջողություններ գրանցած աշակերտներին, դպրոցի ողջ կոլեկտիվին մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունեց և շնորհավորեց Գոռ Ասրյանը:
-Կրթական ոլորտում մեր աշակերտների ցուցաբերած բոլոր հաջողությունները մեծ ոգևորություն են առաջացնում:Դրանք վկայում են, որ ուսուցիչների և մեր ներդրած ջանքերն ապարդյուն չեն: Վստահ եմ՝ այսպիսի հաջողությունները կլինեն շարունակական և վարակիչ նաև մյուս դպրոցների համար,-ասաց փոխմարզպետը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանը, «Կորիզ» կրթական կենտրոնի հիմնադիր Սուրեն Ալոյանը:
Հիշեցնենք, որ «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունն անցկացվել է հոկտեմբերի 8-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Շուրջ 80 աշակերտ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացել են բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ։ Լավագույն աշակերտների ուսուցիչները ստացել են նաև դրամային մրցանակներ՝ 500 հազար դրամի չափով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38