Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզը` ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության հանրապետական փուլի բացարձակ հաղթող
09.11.2023
Նոյեմբերի 8-9-ը Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց. ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության հանրապետական փուլը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի և Երևանի մարզային փուլում հաղթող ճանաչված 4-6 դասարանների թիմերը:
Լոռու մարզային փուլի հաղթող էին ճանաչվել և մարզը ներկայացրեցին
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցը (4-րդ դասարան ՝ուսուցիչ Էռնա Դալլաքյան)
Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը(5-րդ դասարան՝ ուսուցիչ Լյովա Հարությունյան)
Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցը( 6-րդ դասարան՝ուսուցիչ Սերգեյ Գիքինյան)
Թիմերը մրցում էին՝
1. վազք 60 /մ/վ/ բարձր մեկնարկից,
2. վազք 500 /մ/վ/ ,
3. հեռացատկ թափավազքից /մ/,
4. ձգումներ կախ դրությունից(անգամ)՝ տղաներ,
5. ձեռքերի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մարզանստարանին՝ (անգամ) աղջիկներ,
6. թենիսի գնդակի նետում(մետր) թափավազքից:
Լոռեցիները փայլուն մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության հանրապետական փուլին:
Վանաձորի թիվ 1 դպրոցի թիմը հաղթեց 4-րդ, Վանաձորի թիվ 28 դպրոցի թիմը՝ 5-րդ և Տաշիրի թիվ 1 դպրոցի թիմը՝ 6-րդ դասարանցիների մրցույթում` Լոռու մարզը դարձնելով անվիճելի առաջատար:
2-րդ տեղ գրավեց Սյունիքի մարզը, երրորդը` շիրակցիներն էին:
Վանաձորի թիվ 28 դպրոցի աշակերտուհի Աննա Սահակյանը (անհատական մարզիչ Աքսել Հակոբյան) լավագույնը ճանաչվեց վազք 60մ, ձեռքերի ծալումներ և ուղղումներ պառկած հենադրությունից մարզանստարանին և թենիսի գնդակի նետում մրցաձևերում:
Այս հաջողությունն աննախադեպ էր: