Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրումներ՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

07.11.2023

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ այսօր մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցներին, մարզպետի աշխատակազմի սոցիալական ոլորտի գործառույթներ ունեցող պաշտոնյաներին, համայնքապետարանների սոցիալական աշխատողներին, մի խումբ աշխատակիցների, ովքեր մեծագույն ջանքեր են ներդրել հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների առաջնային խնդիրների կարգավորման հարցում:
Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց իրականացված մեծածավալ աշխատանքների համար:
- Այսօր՝ առավել քան երբևէ, անուրանալի է ձեր դերը դժվարին իրավիճակներում հայտնված քաղաքացիների հետ աշխատանքում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ ձեր ամենօրյա տքնաջան ու անձնվեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի: Թույլ տվեք այսօր, ձեր մասնագիտական տոնի առիթն օգտագործելով, ևս մեկ անգամ ասել՝ շնորհակալություն: Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար դուք յուրովի հույսի փարոս եք դառնում՝ վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ,-ասաց Ա. Խաչատրյանը:
Շնորհավորանքի խոսք հղեց նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Սոցիալական աշխատանքի ոլորտում իրականացված պատասխանատու և անձնվեր աշխատանքի համար՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագրեր և ծաղիկներ հանձնեց տոնական օրվա հերոսներին:
Մարզի ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Մհեր Խեչումյանին, համայնքների հետ համագործակցությամբ մեր հայրենակիցների կեցության և առաջնային խնդիրների լուծման հարցերի դժվարին պարտականությունը պատվով իրականացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-14 10:48:07