Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի շնորհակալագիր՝ Ռոբերտ Թամազյանին
03.11.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագիր է հանձնել երաժիշտ, երգահան, ՀՀ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ Ռոբերտ Թամազյանին:
Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Ռ. Թամազյանի հայրենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նա մասնակցել է արցախյան պատերազմներին, աչքի է ընկել մեծ հայրենասիրությամբ ու, չնայած տարիքին, պատրաստ է Հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, կրկին հանդես գալ ի պաշտպանություն հայրենի հողի:
Ռ. Թամազյանը նաև մի շարք հայրենասիրական երգերի հեղինակ և կատարող է:
«Մեծ է ձեր ներդրումը Հայրենիքի պաշտպանության և հայ մշակույթի պահպանման, զարգացման ու հանրահռչակման գործում: Հայրենիքի համար դժվարին պահերին ձեր ցուցաբերած հայրենասիրությամբ դուք գովեստի արժանի օրինակ եք սերունդների համար»,-նշված էր ՀՀ Լոռու մարզպետի շնորհակալագրում:
Ռ. Թամազյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարին գնահատանքի համար, նշել է, որ մշտապես պատրաստ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: