Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի առաջնային պահպանման օղակի բոլոր հաստատություններն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերով

03.11.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը նշում է, որ մարզի բոլոր բուժհիմնարկներն ապահովված գրիպի դեմ պատվաստանյութով և կարևոր է, որ ծանր դեպքերից խուսափելու և հիվանդության տարածումը կանխելու նպատակով հատկապես ռիսկի խմբում ընդգրկված քաղաքացիները պատվաստվեն:
«Գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը գրիպի դեմ պատվաստումն է: Պատվաստումն անվտանգ է, պատվաստանյութը՝ մեղմ: Պոլիկլինիկաներն ունեն բավարար չափով պատվաստանյութեր, որոնք առաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար: Ցանակացած քաղաքացի կարող է դիմել և պատվաստվել՝ պետպատվերով:»,- ասում է Ռ. Պողոսյանը:
Թեպետ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հիվանդացության նվազում կա, սակայն գրիպը, կորոնավիրուսային հիվանդությունները և այլ սուր շնչառական վարակներների թվային տվյալներն օրեցօր աճում են:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաստատվել էր 12.409 դեպք, որից 7.958-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում: Այս տարի գրանցվել է 11.580 դեպք(7.452-ը՝ երեխաներ): Նրանց մեծ մասը կազմում են մինչև 5 տարեկան երեխաները: Հոսպիտալացվել է ավելի քան 1000 բուժառու(990-ը՝ երեխաներ):
Մարզի առողջապահության պատասխանատուն նշում է, որ գրիպի դեմ պատվաստման նպատակը ոչ միայն կանխարգելումն է, այլև ծանր դեպքերի թվի նվազեցումը։ Նա հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել, հիշեցնում է, որ հակաբիոտիկների ընդունումն անթույլատրելի է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17