Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու և Հարգիտա բարեկամական մարզերի համագործակցության արդյունքներն արդեն իսկ տեսանելի են

30.10.2023

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունել է Ռումինիայի Հարգիտա նահանգի հայ համայնքի ներկայացուցչիներին՝ Գեորգենի քաղաքի հայ համայնքի նախագահ, քաղաքապետի ներկայացուցիչ Լասլո Կուլչարին, փոխնախագահներ Գեյզա Բոտային և Տիբոր Պալին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, «Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության» նախագահ Անահիտ Սիմոնյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Տարիներ առաջ եղբայրական հուշագիր կնքած երկու երկրների մարզերն այժմ համագործակցում են նաև քաղաքների մակարդակով: Լոռու մարզի Ալավերդի և Հարգիտայի Գեորգենի համայնքները քույր քաղաքներ են ճանաչվել 2019 թվականից:
Ողջույնի խոսքում Հ. Ավետիսյանը կարևորել է բարեկամական մարզերի համագործակցությունը, անդրադարձել առաջիկա համատեղ իրականացվելիք ծրագրերին:
Հայ համայնքի ներկայացուցիչների այցի նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա և 2024 թվականի հնարավոր գործակցության ծրագրերը զբոսաշրջության, բիզնեսի, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում: Կարևորվել են տարբեր ոլորտներում փոխայցերն ու փորձի փոխանակման ծրագրերը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Ալավերդի և Գեորգենի քաղաքների համագործակցության պայմանագիրը վերակնքելու վերաբերյալ, հատկապես, որ ձեռքբերումներ արդեն իսկ կան. առցանց քննարկումները տվել են իրենց արդյունքը, և 40 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների մեծ խումբը՝ Ռումինիայից, այժմ գտնվում է Լոռու մարզում:
Հ. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին հայապահպան գործունեության համար և ընդգծել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է ամրապնդելու երկու երկրների բարեկամական կապերն ու գործակցությունը տարբեր ոլորտներում:
Հայ համայնքի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին գործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի համար:
Քննարկման շրջանակներում իր ողջույնի տեսաուղերձը գործընկերներին է հղել նաև Հարգիտա նահանգի փոխնահանգապետը:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետի տեղակալն ու պատվիրակության անդամները փոխանակվել են խորհրդանշական նվերներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06