Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջայցերը կկրեն պարբերական բնույթ

27.10.2023

Լոռու մարզպետարանի պաշտոնյաները ողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում այցելություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վանաձոր խոշորացված համայնքի բնակավայրերում ապաստան գտած մեր հայրենակիցների կեցության վայրեր:
Նրանք եղել են ինչպես «Վանաձորի ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոնում», «Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում» (ՏՄԱԿ) և «Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում», հյուրանոցներում և հյուրատներում, այնպես էլ՝ վարձով բնակարաններում:
Մարզպետարանի պաշտոնյաները եղել են բոլոր ընտանիքներում՝ գրանցելով ընթացիկ խնդիրները, որոնց լուծումներ կտրվեն ողջամիտ ժամկետներում:
Վարձով բնակարաններում ապրող ընտանիքների մի մասը կենցաղային իրերի, տեխնիկայի և ջեռուցիչների կարիք ուներ: Որոշակի քանակություն նրանց արդեն իսկ տրամադրվել է, մյուսներին, ըստ առաջնահերթության, կտրամադրվի առաջիկա օրերին:
Նրանց հանգամանորեն տեղեկացվել է պետական աջակցության ծրագրերի և դրանցից օգտվելու մեխանիզմների վերաբերյալ, նշվել, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել համայնքապետարան և մարզպետարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22