Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հուշարձանին

27.10.2023

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունից անցել է 24 տարի:
Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմերը այսօր համատեղ այց կատարեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ով նույնպես զոհ դարձավ դաժան ոճրագործությանը:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհերի հիշատակին:
24 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22