Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի պաշտոնյաներն առաջիկա օրերին կլինեն Վանաձոր խոշորացված համայնքում ապաստանած բոլոր ընտանիքներում

24.10.2023

Լոռու մարզպետի աշխատակազմը աշխատանքային շաբաթը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վանաձոր խոշորացված համայնքի բնակավայրերում ապաստան գտած մեր հայրենակիցներին հերթական այցելությամբ: Մարզպետարանի պաշտոնյաներն այցելում են ինչպես «Վանաձորի ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոնում», «Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում» (ՏՄԱԿ) և «Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում», հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր կացարան գտած, այլև վարձով բնակարաններում ապրող ընտանիքներին:
Մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ այս փուլում մարզպետարանի պաշտոնյաները կլինեն բոլոր ընտանիքներում՝ գրանցելով կարիքները, ընթացիկ խնդիրները, որոնց լուծումներ կտրվեն ողջամիտ ժամկետներում:
Քանի որ ընտանիքներից շատերը նոր են տեղափոխվել վարձով բնակարաններ, կենցաղային իրերի, տեխնիկայի և ջեռուցիչների կարիք ունեն: Որոշակի քանակություն նրանց արդեն իսկ տրամադրվել է, մյուսներին, ըստ առաջնահերթության, կտրամադրվեն առաջիկա օրերին: Պաշտոնյաները մեր հայրենակիցներին հանգամանորեն տեղեկացրել են պետական աջակցության ծրագրերի և դրանցից օգտվելու մեխանիզմների վերաբերյալ, նշել, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել համայնքապետարան և մարզպետարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22