Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցերը պարբերական բնույթ են կրում

19.10.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, խորհրդականներ Տիգրան Հովսեփյանը, Կարեն Ավետիսյանը, օգնականներ Տիգրան Խաչատրյանը, Էրիկ Կոստանյանը և աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր հերթական անգամ այցելել են «Վանաձորի ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոնում», «Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում» (ՏՄԱԿ) և «Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում» ժամանակավոր կացարան գտած և Վանաձորում ու խոշորացված կազմի մեջ մտնող բնակավայրերի վարձով բնակարաններում ապրող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին: Նրանց տաք հագուստ և ձմեռային բաճկոններ են տրամադրվել: Քննարկվել են բռնի տեղահանված ընտանիքների ընթացիկ խնդիրները, կարիքները: Քանի որ ընտանիքներից շատերը նոր են տեղափոխվել վարձով բնակարաններ, կենցաղային իրերի, տեխնիկայի և ջեռուցիչների կարիք ունեին, որոնք, ըստ առաջնահերթության, կտրամադրվեն առաջիկա օրերին: Պաշտոնյաները մեր հայրենակիցներին հանգամանորեն տեղեկացրել են պետական աջակցության ծրագրերի և դրանցից օգտվելու մեխանիզմների վերաբերյալ, նշել, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել համայնքապետարաններ և մարզպետարան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38