Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցեր՝ պետական աջակցության ծրագրերի, դրանցից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ իրազեկման նպատակով
06.10.2023
![](http://lori.mtad.am/files/n_pics/36472_s.jpg)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, խորհրդական Տիգրան Հովսեփյանը, մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Մհեր Խեչումյանն այցելում են մարզի բնակավայրերում ապաստան գտած, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, խնդիրներին ու կարիքներին: Մարզի գլխավոր կառույցի պաշտոնյաները մեր հայրենակիցներին իրազեկում են նաև պետական աջակցության ծրագրերի, դրանցից օգտվելու ընթացակարգերի մասին՝ կարևորելով հատկապես համայնքապետարաններում և միասնական սոցիալական ծառայություններում հաշվառում անցնելու անհրաժեշտությունը: Այցերը շարունակական բնույթ են կրելու և ընդգրկելու են մարզի համայնքների բոլոր բնակավայրերը: