Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաներն աստիճանաբար դիմում են դպրոցներ

04.10.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ այսօր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանն այցելել է Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք դպրոցներ, ինչպես նաև Ազնվաձորի դպրոց, որտեղ ուսանում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ: Ինչպես հայտնի է, ավելի քան 10 օր խաթարված է եղել նրանց՝ կրթություն ստանալու իրավունքը և միայն այժմ, դպրոցահասակ երեխաներն աստիճանաբար դիմում են դպրոցներ:
Ա. Գրիգորյանը հետաքրքրվել է աշակերտների՝ կրթական գործընթացում ներգրավվածությամբ, երեխաների տրամադրությամբ, կարիքներով: Թեև դպրոցների կողմից երեխաներն ապահովվել են անհրաժեշտ գրենական պիտույքներով, պարագաներով, սակայն վարչության պետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում մարզպետարանը պատրաստ է աջակցելու:
Երեխաները նշել են, որ առաջին իսկ օրից շրջապատված են հոգատարությամբ և ջերմությամբ:
Շրջայցերը շարունակվելու են:
Նշենք, որ ներկա պահին Լոռու մարզի դպրոցներ է հաճախում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 273 երեխա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38