Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սգո երթ և հարգանքի տուրք՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի

27.09.2023

Այսօր Սպիտակ համայնքում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, ուժային կառույցների ներկայացուցիչների, համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակազմերի, ավագանու անդամների, դպրոցականների, բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ սգո երթ էր կազմակերպվել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակից դեպի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիր: Նրանք նախ ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին, ապա քայլերթով շարժվեցին պանթեոն, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Քայլերթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27