Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

26.09.2023

Հարգելի քաղաքացիներ,
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես հայտնի է, ՀՀ մուտք գործելուն պես, հաշվառում են անցնում Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում: Այստեղ, սոցիալական աշխատողների կողմից, միասնական էլեկտրոնային հարթակում (https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը) լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմիններին (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն) և վերջիններիս կողմից էլ, համապատասխան ուղղորդմամբ, բավարարվում են առկա կարիքները՝ կացարան (համապատասխան բնակավայրում), սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։
Սակայն, կան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներ, որոնք, անկախ համապատասխան բնակավայր ուղղորդումից, ինքնաբուխ կերպով ուղևորվում են այլ բնակավայրեր, այդ թվում և՝ Լոռու մարզ: Հետևաբար, այդ ընտանիքներին մարզում հաշվառելու և, ըստ անհրաժեշտության կարիքները հետագայում ևս հոգալու նպատակով, խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
Կեցավայրով ապահովելու խնդրի դեպքում՝ (0322)2-53-25,(094) 23 46 16
Սոցիալական և առողջապահական կարիքների դեպքում՝ (043) 42 12 99
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38