Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոբել Էմինյանն արժանացավ Լոռու մարզպետի շնորհակալագրի

18.09.2023

Գեղանկարիչ, վաստակաշատ դհոլահար, մանկավարժ, երաժիշտ, բազմաթիվ փառատոների դափնեկիր, «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր Նոբել Էմինյանի 75-ամյա հոբելյանական տարեդարձի և 55-ամյա գործունեության կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի կերպարվեստի թանգարանի բակում: Հոբելյարին շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, արվեստի գործիչներ, հյուրեր:
Մարզի ղեկավարի և իր անունից Նոբել Էմինյանին շնորհավորեց և սերունդների կրթության, գեղագիտական ճաշակի ձևավորման գործում նրա ավանդը կարևորեց Հովհաննես Ավետիսյանը:
«Դուք գեղանկարչության ասպարեզում իրականացրել եք արգասաբեր գործունեություն՝ կերտելով ինքնատիպ, ուրույն ժառանգություն և մշտապես ակտիվ մասնակցություն եք ցուցաբերել մարզի մշակութային կյանքին: Հատկապես գնահատելի է Ձեր ավանդը սերունդների կրթության, դաստիարակության և գեղագիտական ճաշակի ձևավորման գործում»,-մասնավորապես նշված էր շնորհակալագրում:
Հոբելյարն արժանացավ ներկաների գովեստի և մեծարանքի բազմաթիվ խոսքերի:
Կատարումներով հանդես եկավ Նոբել Էմինյանի դհոլահարների համույթը:
Այնուհետ հյուրերը ներկա եղան հոբելյարի՝ Կերպարվեստի թանգարանում կազմակերպված գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06