Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնից Լոռու մարզի թիմը վերադարձել է մրցանակներով

11.09.2023

ՀՀ Զբոսաշրջային կոմիտեի աջակցությամբ, «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության» կողմից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր կազմակերպվել էր «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը։ Այն ավանդական է և անցկացվում է՝ սկսած 2013թ-ից։
Փառատոնին՝ իր գեղեցիկ տաղավարներով և կատարողական խմբերով, մասնակցում էր նաև Լոռու մարզը։
Փառատոնին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Մարզի ներկայացուցիչների մասնակցության հետ կապված կազմակերպչական աշխատանքները համակարգել էր Լոռու մարզպետի աշխատակազմի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Արման Մկրտչյանը։
Մեկ օրում, մեկ տեղում ներկաները հնարավորություն ունեին ծանոթանալու Հայաստանի գյուղական և քաղաքային ֆոլկլյորին, ավանդույթներին, զբոսաշրջային գրավչություններին, արհեստին, արվեստին և ազգային խոհանոցին։
Լոռին հանդես էր գալիս մարզը ներկայացնող դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներով, գորգարվեստով, ասեղնագործությամբ փայտարվեստով, դարբնագործությամբ, ազգային տարազներով, տիկնիկագործությամբ, կերպարվեստով, զարդերով և այլն։ Իրականացվում էին նաև վարպետության դասեր։
Լոռին ներկայացել էր նաև գեղարվեստական համարներով։ Երգերի ու պարերի կատարումներով հանդես էին գալիս մարզի կատարողական խմբերը։
«Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնի 10-ամյա հոբելյանի առթիվ, փառատոնին երկար տարիներ բարձր մակարդակով մասնակցության, մարզում ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար Լոռու մարզին շնորհվեց սերտիֆիկատ և գավաթ։ Մրցանակի արժանացավ նաև Արման Մկրտչյանը՝փառատոնի կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06