Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի շրջայցը շարունակվել է Սպիտակում
08.09.2023
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի շրջայցը Սպիտակ խոշորացված համայնքի բնակավարերում շարունակվել է նաև այսօր՝ մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ: Պաշտոնյաները եղել են Լուսաղբյուր, Խնկոյան, Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ, Գոգարան, Սարահարթ և Շենավան բնակավայրերում, հետևել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Լուսաղբյուր բնակավայրում իրականացվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ(ծրագրի արժեքը 17 մլն 600 հազար դրամ), ինչպես նաև սելավատարների կառուցում՝ գաբիոնով (ծրագրի արժեքը 18 մլն 180 հազար դրամ):
Խնկոյանում իրականացվում են տուֆով սալարկման աշխատանքներ(ծրագրի արժեքը 7 մլն 347 հազար դրամ):
Սարալանջում դարձյալ տուֆ քարով սալարկում՝ (ծրագրի արժեքը 9 մլն 918 հազար դրամ):
Կաթնաջուր բնակավայրում իրականացվում են ոռոգման ջրագծի պոմպակայանի տեղադրման, ինչպես նաև բնակավայրի հրապարակին հարակից տարածքի բարեկարգման և հենապատի կառուցման աշխատանքներ(ծրագրի արժեքը 16 մլն 200 հազար դրամ):
Մեծ Պարնիում իրականացվում են տեղի մշակույթի տան շենքի մասնակի հարդարման և այգու բարեկարգման աշխատանքեր. վերջինս 2023թ. է տեղափոխվել նախորդ տարվանից:
Ծաղկաբերում՝ տուֆով սալարկման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են կատարվում(ծրագրի արժեքը 51 մլն 290 հազար դրամ): Հարթագյուղում՝ բնակավայրի գազատարի կառուցման աշխատանքներ (ծրագրի արժեքը 23 մլն 760 հազար դրամ):
Գոգարանում՝ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Սարահարթում՝ բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայում և պոմպակայանի վերանորոգում, Շենավանում՝ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում:
Մարզպետի տեղակալը բոլոր շինարարական կազմակերպություններին հորդորել է խստագույն կերպով հետևել աշխատանքների որակին՝ ընդգծելով՝ վատորակ աշխատանքները չեն ֆինանսավորվի:Նա կարևորել է նաև ժամկետների պահպանումը՝ կրկին հիշեցնելով. միայն լուրջ հիմնավորումների դեպքում կարող են ծրագրերը տեղափոխվել հաջորդ տարի: Մնացած դեպքերում ծրագիրն ուղղակի կարող է կասեցվել: Չեն բացառվում նաև տույժ-տուգանքները՝ չհիմնավորված ձգձգումների պատճառով: