Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ՝ մարզի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում է

07.09.2023

Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի Թայյուան քաղաքում է՝ մասնակցելու «Էներգիայի և ցածր ածխածնային զարգացման» ֆորումին: Պատվիրակության կազմում են Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
Ֆորումին մասնակցում են 20 երկրների 300-ից ավելի հրավիրյալներ, որոնց կազմում են՝ նախարարությունների և տարբեր հանձնաժողովների ղեկավարներ, մարզերի կամ քաղաքների ղեկավարներ, ակադեմիկոսներ, պետական ձեռնարկությունների ղեկավարներ, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրաճանաչ գիտնականներ, էներգետիկ ոլորտի և բիզնեսի ղեկավարներ։
Թայյուանի ֆորումը հաստատված է նահանգային խորհրդի կողմից, որպես ազգային մակարդակի, միջազգային և մասնագիտական ֆորում: Այն հանդիսանում է հարթակ՝ վարելու մասնագիտական և միջազգային բարձր մակարդակի երկխոսություններ: Ֆորումի ընթացքում ներկայացվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական առաջխաղացումները, ինչպես նաև զարկ է տրվում գլոբալ էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությանը:
Տարիների ընթացքում այն վերածվել է բարձրաստիճան երկխոսության, գիտատեխնոլոգիական նվաճումների ներկայացման, և էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության հարթակի։
Այս տարի այն կրում է «Խելացի էներգիա, շահեկան կանաչ համագործակցություն» անվանումը։
Ֆորումի արդյունքում ունեցած ձեռքբերումներն օգնում են միջազգային հանրությանը պայքարելու կլիմայի փոփոխության դեմ, պաշտպանելու շրջակա միջավայրը և իրականացնելու 2030 թ. կայուն զարգացման օրակարգը և այլն:

Լոռու մարզի պատվիրակության այցի նպատակը, սակայն, ոչ միայն մասնակցությունն է ֆորումին, այլև երկու տարածաշրջանների միջև համագործակցության ակտիվացումը:

Բացի Թայյուանի ֆորումին մասնակցությունը նախատեսվում են տարբեր հանդիպումներ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, այդ թվում՝ գյուղատնտեսության, տուրիզմի և այլ ոլորտների։
Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, արդեն իսկ փակ ձևաչափով՝ 6 երկրների (Հայաստան, Մոնղոլիա, Վենգրիա, Մավրիտանիա, Ուրուգվայ, Բրազիլիա) պատվիրակությունների հետ, հանդիպումներ է ունեցել Շանսի նահանգի կոմունիստական կուսակցության ղեկավարի և նահանգապետի տեղակալի հետ: Կողմերը նաև նվերներ են փոխանակել:
Ինչպես հայտնի է, Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև համագործակցությունն սկսվել է դեռևս 2011թ.-ից: Տարածաշրջանների ղեկավարները Շանսիի Թայյուան քաղաքում ստորագրել են Հուշագիր ՀՀ Լոռու մարզի և ՉԺՀ Շանսի նահանգի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ և Արձանագրություն ՀՀ Լոռու մարզի և ՉԺՀ Շանսի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին։
Համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխայցեր: 2019թ.-ին Պեկիում ստորագրվել է նաև համաձայնագիր՝ Լոռու մարզի և ՉԺՀ Շանսի նահանգի միջև՝ համագործակցության հարաբերությունների վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-14 10:48:07