Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասերն այսուհետ կանցկացվեն հիմնանորոգված մասնաշենքում

05.09.2023

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ներկա է եղել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, արտիստներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ, հյուրեր:
Մասնաճյուղը տեղակայված է Վանաձորի արվեստի քոլեջի մասնաշենքի մի հատվածում: Հիմնանորոգման ընթացքում դասապրոցեսն անցկացրել են Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի մասնաշենքում, և այժմ արդեն դասերը հարմարավետ կազմակերպելու հնարավորություն են ստացել:
Շենքը, ինչպես հայտնի է, հիմնանորգվել է պետբյուջերի միջոցներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
-Վստահ եմ, բուհի շրջանավարտները կշարունակեն համալրել մեր մարզի մշակութային գործիչների աստղաբույլը՝ լինելով նրանց վաստակի արժանի շարունակողները: Բարի երթ և արդյունավետ ուսումնառություն եմ մաղթում,-իր ողջույնի խոսքում ասաց Հ. Ավետիսյանը:
Մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ միջոցառմանը ներկա գտնվելու և բուհի կողքին լինելու համար: Նա տեղեկացրեց, որ այս տարի մասնաճյուղը նշում է 20-ամյակը: Ներկայում բուհն ունի 50 ուսանող, որոնցից 20-ն առաջին կուրսեցիներ են:
Ս. Նալբանդյանը նույնպես բարի երթ մաղթեց ուսանողներին:
Հյուրերը շրջեցին բուհի տարածքում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22