Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

04.09.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին: Լոռու մարզպետը հատկապես կարևորել է պետական միջոցներով մարզում իրականացվող ծրագրերը և հորդորել պատասխանատու պաշտոնյաներին հետևողական լինել կատարվող մեծածավալ շինաշխատանքների որակին:
Անդրադարձ է կատարվել դպրոցաշինության, առողջապահության, սեփական եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսության ոլորտներին:
Քննարկվել են համայնքի զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական նոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Տրվել են նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22