Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 1-ի առթիվ Լոռու մարզպետն ու աշխատակազմի պաշտոնյաներն այցելել են մարզի դպրոցներ

01.09.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Գիտության և դպրության տոնի, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դպրոցականներին և մանկավարժներին շնորհավորելու նպատակով այցելել է Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոց, մասնակցել տոնական միջոցառմանը:
Շնորհավորելով կրթօջախի ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին, Արամ Խաչատրյանը մաղթել է խաղաղ և ձեռքբերումներով լի ուսումնական տարի, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում: Մարզպետն առաձնահատուկ կերպով շնորհավորել առաջին դասարանցիներին:
- Հորդորս մեկն է՝ լա՛վ սովորեք և այդ գիտելիքը ծառայեցրեք ձեզ, ձեր ընտանիքին ու մեր երկրին, քանզի մոտ ապագայում դուք եք ստանձնելու պատասխանատվությունը մեր երկրի համար, իսկ դա չափազանց պարտավորեցնող է: Ձգտե՛ք լավագույնը լինել այն մասնագիտության մեջ, որը կընտրեք հետագայում,- ասել է Ա. Խաչատրյանը:
Առաջին զանգի առթիվ մարզպետի տեղակալներն ու աշխատակազմի ներկայացուցիչները ևս շրջել են դպրոցներում՝ փոխանցել Լոռու մարզպետի բարեմաղթանքներն ու շնորհավորանքները, բարի երթ ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22