Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է

28.08.2023

Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և պատասխանատու այլ պաշտոնյաներ վարչապետին են ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

 

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել են Լոռու մարզի 2022թ. մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու տարում կազմել է 92,4 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 60,9 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում կազմել է 3,4 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2022 թ. կազմել է 88,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 112,4 տոկոս, շինարարության ծավալը կազմել է 22,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 109,8 տոկոս, առևտրի շրջանառությունը կազմել է 34 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 104,6 տոկոս, ծառայությունների ծավալը կազմել է 29,6 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 129,1 տոկոս:

 

Վարչապետին զեկուցվել է 2018-2022 թթ. սուբվենցիոն ծրագրերի մասին: Հաշվետու տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերը 307-ն են, որոնց արժեքը կազմել է 12,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 6,2 մլրդ դրամ: 2018թ. ծրագրերի քանակը եղել է 20-ը 505 մլն դրամ արժողությամբ, 2019 թ. եղել է 55 ծրագիր` 1,8 մլրդ դրամ արժողությամբ, 2020 թ.` 96 ծրագիր 3,7 մլրդ դրամ արժողությամբ, 2021-ին` 96 ծրագիր 3,860 մլրդ դրամ արժողությամբ, 2022-ին` 40 ծրագիր 2,323 մլրդ դրամ արժողությամբ: Սուբվենցիոն ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում՝ 51 ծրագիր` 46.42 կմ, լուսավորություն՝ 47 ծրագիր` 822 փողոց, ջրամատակարարում՝ 26 ծրագիր, 91.4 կմ, ոռոգման համակարգ՝ 20 ծրագիր, 57.1 կմ, մանկապարտեզներ՝ 11 ծրագիր, սալարկում՝ 42 ծրագիր, 39.14 կմ, գազիֆիկացում՝ 6 ծրագիր, 822 տնտեսություն, բազմաբնակարան շենքերի նորոգում՝ 14 ծրագիր, հասարակական շենքերի նորոգում՝ 39 ծրագիր, տեխնիկա, գույքի ձեռքբերում՝ 27 ծրագիր, ֆոտովոլտային կայաններ՝ 8 ծրագիր, զբոսայգի/պուրակ՝ 16 ծրագիր:

Վարչապետին ներկայացնելով ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվությունը՝ նշվել է, որ հաստատվել է 47 ծրագիր` 7,45 մլրդ դրամ արժեքով և 152 ենթածրագրով: Այդ ծրագրերի ֆինանսավորման պետական բյուջեի մասը կազմում է 4,25 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 2,51 մլրդ դրամ, այլ միջոցները՝ 0,69 մլրդ դրամ:

 

Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը 250.844 հա է, անտառային ֆոնդը՝ 100.6 հա: Ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2021 թ. համեմատությամբ 2022 թ. ցանքատարածություններն ավելացել են 443 հա-ով: Կաթիլային ոռոգվող այգիները 2021 թ. եղել է 90 հա, իսկ 2022-ին դրանք կազմել են 130 հա, ինտենսիվ այգիները 2021 թ. եղել է 70 հա, իսկ 2022 թ.` 110 հա: Զեկուցվել է նաև, որ մարզում գործում են 14 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ, 86 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ՝ 615 տոննա հզորությամբ:

 

Մարզում գյուղատնտեսության ոլորտի ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 8 մլրդ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև գյուղատնտեսության բնագավառում առկա ձեռքբերումները: Կանաչ գյուղատնտեսություն ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել պարարտանյութեր և թունաքիմիկատներ ցրող անօդաչու թռչող սարք՝ 50 հազար եվրո արժողությամբ: Մարզի աշխատանքային խմբի կողմից մշակվել է 2022-2025 թթ. մարզի գյուղատնտեսության ռազմավարությունը: ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմի» համագործակցությամբ մեկնարկել է նոր կառուցվող անասնաբուծական համալիրի կառուցման գործընթացը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն դոլար է։ Տաշիրի տարածաշրջանում «Բոզոյան» ընկերության կողմից 2022 թ. հիմնվել է խոզաբուծական տնտեսություն՝ համալրված 504 գլուխ խոզամոր հաշվարկով: Ներդրման չափը կազմել է 3 մլն դոլար, տարեկան կարտադրվի 400-500 տոննա խոզի միս: Տաշիրի տարածաշրջանում հիմնվել է «Տաշիր Ագրո» տավարաբուծական համալիրը: Ձեռք են բերվել 481 գլուխ Սիմենթալ ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ:

 

Ներկայացնելով հողօգտագործման մասով կատարված փոփոխությունները՝ նշվել է, որ տեղի է ունեցել հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն՝ 18.28 հա, գյուղատնտեսականի փոփոխություն՝ 17.16 հա, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 27.5 մլն դրամով, 46951 հա համայնքային և պետական սեփ. հողերի վարձակալության արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 217.5 մլն դրամ, 56.58 հա աճուրդ վաճառք արդյունքում համայնքային բյուջեն համալրվել է 171.8 մլն դրամով:

Անդրադառնալով կրթության բնագավառին՝ նախ ներկայացվել է մարզում առկա կրթական հաստատությունների թիվը, ըստ որի հանրակրթական հաստատությունները 163-ն են, մարզային ենթակայության դպրոցները 149-ը, սմարթ դասարանները՝ 37-ը, Արմաթ լաբորատորիաները՝ 114-ը: Այնուհետև զեկուցվել է դպրոցներում իրականացվող աշխատանքների մասին, ըստ որի` 6 դպրոցում բացվել են էկոդասարաններ, 32 դպրոցում հիմնվել են պտղատու այգիներ, հատապտղային՝ 10, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, 25 դպրոցում տեղադրվել են արևային կայաններ, 7 դպրոցում առկա են ջերմոցային տնտեսություններ, ատեստավորվել է 827 ուսուցիչ, կամավոր ատեստավորվել է 64 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներից ամենաբարձր աշխատավարձը կազմում է ավելի քան 400 հազար դրամ:

 

Մարզում գործում է 74 մանկապարտեզ: 2018-2022 թթ. կառուցվել և հիմնանորոգվել է 26 մանկապարտեզ, որից սուբվենցիայով 12 մանկապարտեզի աշխատանքներն ավարտված են, 7-ի աշխատանքներն ընթացքի մեջ են, ՀՏԶՀ-ով իրականացվել է 2 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում, ընթացքի մեջ են պետական բյուջեով 4 (մոդուլային) մանկապարտեզի շինարարական աշխատանքները, Տաշիր հիմնադրամի կողմից աշխատանքներ են իրականացվում 1 մանկապարտեզում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27