Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
25.08.2023

Սեպտեմբերի 1-հոկտեմբերի 1-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական կգործարկվի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այն կաշխատի ամենօրյա ռեժիմով, բացառությամբ՝ չորեքշաբթի օրերի։
Ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե: Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։
Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին: էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կմեկնի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
Մանրամասների համար զարգահարել՝ (0322) 2-10-09 հեռախոսահամարով: