Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք մատուցվեց ի հիշատակ ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների

23.08.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր մասնակցել են ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և 1804-1813 թթ․ ռուս-պարսկական պատերազմում նրա հետ զոհված հայ և ռուս զինվորների հուշակոթողի մոտ տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողությանը:

Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին վեր խոյացող և հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի մոտ տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Հայ առաքելական և ռուսական ուղղափառ եկեղեցիների հոգևոր հովիվներ, Սպիտակի քաղաքային իշխանության, ռուսական համայնքի, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, հյուրեր:

Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության հնչել են ՀՀ և ՌԴ պետական օրհներգերը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսների հիշատակը, կատարվել է հոգեհանգստի կարգ, ներկաները հանդես են եկել օրվա խորհրդի մասին ելույթներով:

«Բոլորս գիտենք, որ 1804 թվականին այս տարածքում 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Ամեն տարի այս օրը մենք ձեզ հետ միասին այցելում ենք հուշարձանին՝ ի նշան փոխադարձ բարեկամության և հարգանքի: Այս կերպ մենք վերահաստատում ենք մեր միասնականությունը և այն, որ մեր բարեկմությունը հարատևելու է: Թող աշխարհում խաղաղություն լինի և մեր բարեկամությունն ու համագործակցությունը ամուր լինի՝ ի նպաստ մեր երկրների զարգացման», - ասել է Ա. Գրիգորյանը:

Ներկաները ծաղկեպսակներ են տեղադրել և ծաղիկներ խոնարհել հուշակոթողին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27