Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Ուշացած Վարդավառ» ճամբարը

22.08.2023

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Ալիք» նախաձեռնության «Ուշացած Վարդավառ» ճամբարը մեկնարկել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ճամբարի բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր, ճամբարականներ։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր կողմից ներկաներին ողջույնել է մարզպետի խորհրդականը։ Նա շնորհակալություն է հայտնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին ՏՏ ոլորտում երիտասարդներին բարձր մակարդակի կրթությամբ ապահովելու համար, նշել, որ ՁԻՀ֊ի դասընթացներն ավարտած բազում երիտասարդներ իրենց տեղն են գտնում ինչպես հայաստանյան, այնպես էլ արերկրյա աշխատաշուկաներում։
- Երիտասարդների խնդիրները, նրանց կյանքը բարեկեցիկ դարձնելու հարցերը մշտապես պետության ուշադրության ներքո են, և դրան են միտված իրականացվող բազմապիսի ծրագրերը։ Պետական, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների գործակցության շնորհիվ է, որ այսօր մեր երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու ՏՏ ոլորտում նմանօրինակ միջոցառումների։ Եռօրյա այս ճամբարը վստահ եմ՝ իր հետքը կթողնի ձեր աշխարհայացքի, նպատակների իրագործման ու ապագայի ընտրության հարցերում,- նշել է Տ․ Հովսեփյանը:
«Ուշացած Վարդավառ» խորագիրը կրող միջոցառումների շարքը նոր հնարավորություն է՝ բացահայտելու ՀՀ բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդների ներուժը, հետաքրքրությունները և ստեղծելու ինքնակազմակերպման և ինքնաարտահայտման համար նախատեսված միջավայրեր՝ ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափով, որտեղ երիտասարդները ծանոթանում են ժամանակակից մասնագիտություններին, կիսվում միմյանց հետ գիտելիքներով և փորձով, վեր հանում, համայնքային խնդիրներ՝ առաջարկելով հնարավոր լուծումներ։
Միջոցառման առաջին օրվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերից Վանաձոր ժամանած 400 երիտասարդները ներկայացրել են իրենց համայնքները մարզին բնորոշ կոլորիտով՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերի ճանաչելիությունը և զարկ տալով դրանց համաչափ զարգացմանը։
Ճամբարականները մասնակցել են մասնագիտական կողմնորոշման, կարողությունների զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի աշխատարաններին, նաև հանդիպումներ ունեցել ստարտափ և տեխնոլոգիական համայնքի փորձագետների հետ, կատարել պանելային քննարկումներ։
Ճամբարի երկրորդ և երրորդ օրերը կշարունակվեն 18-ից բարձր տարիքի երիտասարդների համար նախատեսված կրթական միջոցառումներով, որի ընթացքում երիտասարդները կսովորեն՝ ինչպես նախաձեռնել, մշակել նախագծեր և երիտասարդներին ներգրավելով այդ ծրագրերը կյանքի կոչել իրենց համայնքներում՝ դրական փոփոխություններ կատարելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27