Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը

07.08.2023

Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխմարզպետներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչները և մարզի համայնքների պատվիրակությունները:
Լոռու մարզի պատվիրակությունը համահայկական խաղերին մասնակցում է 376 պատվիրակով։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված է 19 մարզաձև։ Մեր մարզիկները կմասնակցեն աթլետիկայի, բազկամարտի, բադմինթոնի, բասկետբոլի, թենիսի, լողի, հանդբոլի, հեծանվային սպորտի, հրաձգության, մինի ֆուտբոլի, շախմատի, սեղանի թենիսի, սպորտային պարերի, վոլեյբոլի, ֆուտբոլի մրցաշարերին:
Համահայկական ամառային 8-րդ խաղերին Լոռու մարզն արդեն հաղթական արդյունքներ է գրանցել: Երեկ տեղի ունեցած սպորտային պարերի մրցաշարի թիմային պայքարում Փամբակ համայնքի թիմը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, Սպիտակի թիմը՝ երկրորդ հորիզոնականը։ Անհատական մրցաձևում վանաձորցի մարզիկը գրավել է երրորդ տեղը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06