Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում
02.08.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն:
Ա. Խաչատրյանին դիմել է թվով ինը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, զբաղվածության ապահովման հարցերով:
Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և տնակային ավաններում բնակվող քաղաքացիներին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ աղետի գոտու բնակավայրերում տնակների հիմնախնդիրն առաջիկա տարիներին կլուծվի։ Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիներին մարզի ղեկավարը խոստացել է աջակցել կազմակերպելու բուժման գործընթացը: Աջակցության խնդրանքով եկածներին տրամադրվել է սոցիալական օգնություն: Աշխատանքի տեղավորման խնդրանքով եկած քաղաքացիներին առաջարկվել է հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին:
Բոլոր քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ՝ խոստանալով հետևողական լինել խնդիրների լուծման ընթացքին:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել: