Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԿԱՐՈ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ

28.07.2023

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանի, Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Այվազյանի, Առևտրի, սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Արման Մովսիսյանի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, տարբեր հարկատեսակների հավաքագրման մասով առաջացող ընթացիկ խնդիրներին:
Մ. Դալլաքյանը զեկուցեց, որ 6 ամսվա կտրվածքով Վանաձորի համայնքապետարանի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը պլանի նկատմամբ կազմել է 56,1 տոկոս, ինչն, ըստ էության, գոհացնող ցուցանիշ է: Հարկերի հավաքագրման առումով առաջընթաց է նկատվում բոլոր հարկատեսակների մասով, սակայն կարևոր է նաև նախկին տարիներից կուտակված պարտքերի հավաքագրումը՝ հատկապես հողի հարկի և գույքահարկի:
Անդրադառնալով նշված խնդրին՝ Հովհաննես Ավետիսյանը հորդորեց հարկ եղած դեպքում կոշտ միջոցներ կիրառել, գումարների գանձումը ներկայացնել հարկադիր կատարման, որպեսզի անպարտաճանաչ հարկատուները գիտակցեն, որ անվերջ չեն կարող խուսափել իրենց պարտավորությունները կատարելուց:
-Մեր հանրությունը պետք է հստակ գիտակցի, թե ինչ նպատակով են ծախսվում իրենց վճարած հարկերը: Եթե հարկատուներն անպարտաճանաչ գտնվեն, ապա հնարավոր չի լինի իրականացնել սուբվենցիոն ծրագրեր, համայնքը չի կարող նաև մասնակցել տարբեր այլ ծրագրերի, ինչից բնականաբար կտուժի համայնքը: Սա մենք թույլ տալ չենք կարող,- ասաց փոխմարզպետը: Համայնքապետարանի պաշտոնյաները վստահեցրին, որ լուրջ և հետևողական աշխատանքներ են տարվում նաև հին պարտքերի գանձման ուղղությամբ, ինչն արդեն տալիս է իր արդյունքը:
Հ. Ավետիսյանը և Մ. Դալլաքյանը հույս հայտնեցին, որ տարեվերջին ցուցանիշը հնարավոր կլինի հասցնել 120 տոկոսի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27