Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր
27.07.2023
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և համայնքերի ղեկավարների մասնացությամբ, այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց Լոռու մարզպետարանում:
Քննարկվեցին մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին,առկա խնդիրներին, ավարտական ակտերին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Հ. Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների կողմից պարբերաբար իրականացվող շրջայցերի և վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ որոշ բնակավայրերում առկա են խնդիրներ՝ աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու, ավարտական ակտերի ստորագրման, ինչպես նաև՝ աշխատանքների որակի հետ կապված:
-Նման գործելաոճն անընդունելի է, դուք պետք է ամենօրյա հսկողություն սահմանեք աշխատանքների նկատմամբ, նաև կապ պահպանեք տեխհսկողություն իրականացնող կազմակերպության, տեսչական մարմինների հետ: Թերություններով իրականացված ոչ մի աշխատանք չի ընդունվելու: Առավել արդյունավետ կլինի, որ վերահսկողական գործառույթ ունեցող բոլոր կառույցներն աշխատեն համագործակցված՝ հանուն առավել լավ որակի աշխատանք և ավելի զարգացած ու բարեկեցիկ համայնք ունենալու նպատակի,-ասաց Հ. Ավետիսյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև նախագծային աշխատանքների որակին, նախորդ տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերով կառուցված շինությունների և ճանապարհների պահպանությանը և այլն: