Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Լոռու մարզպետը հետևել են ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին
24.07.2023
Աշխատանքային այցով հուլիսի 21֊ին Վանաձորում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Լոռու մարզկենտրոնում հիմնանորոգվող ճանապարհերի շինարարական հրապարակներ։
Նրանք հետևել են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, իրականացվող Հր․ Ներսիսյան և Մոսկովյան փողոցներում կատարվող շինաշխատանքների ընթացքին։
Ներսիսյան փողոցում աշխատանքները ասֆալտապատման փուլում են, Մոսկովյան փողոցում կատարվում են մայթերի նորոգման աշխատանքներ, որից հետո կսկսվի բուն ասֆալտապատման գործընթացը։
Նախատեսվում է նաև պետական բյուջերի միջոցներով հիմնանորոգել Սանկտ Պետերբուրգ փողոցը և Երևանյան խճուղին։ Սանկտ Պետերբուրգ փողոցում շինաշխատանքների իրականացման համար կապալառու ընկերության մրցույթը շուտով կհայտարարվի, Երևանյան խճուղու հիմնանորոգման համար իրականացվում են նախագծման աշխատանքներ։
Նախարարին են ներկայացվել փողոցների շինաշխատանքների նախագծերը։
Պաշտոնյաները դիտարկումներն են արել շինաշխատանքների ընթացքի հետ կապված ՝կարևորելով դրանք սահմանված ժամկետներում և խիստ որակով իրականացնելու անհրաժեշտությունը: