Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զինծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները

12.07.2023

Մարզում ամառային զորակոչը շարունակվում է, և այսօր պարտադիր ժամկետային ծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների նորակոչիկները:
Նրանց ճանապարհել և բարի ծառայություն են մաղթել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հարազատները, ընկերները։
Մարզպետի տեղակալը տղաներին մաղթել է անվտանգ ծառայություն՝ վստահ լինելով, որ հայրենիքի սահմանների անառիկությունը հուսալի ձեռքերում է։
- Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ծառայելով՝ դուք դառնալու եք հայ զինվորականի լավագույն ավանդույթների, մեր նախնիների արդար գործի արժանի շարունակողները, և ձեր ծնողներն իրենց զավակներով հպարտանալու բազմաթիվ առիթներ են ունենալու,- ասել է նա:
Նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել համայնքների ղեկավարները, համայնքների ներկայացուցիչները, զինվորականներ, ծնողներ:
Օրհնանքի խոսքեր են հղել նաև հոգևոր հայրերը:
Նորակոչիկներին պարային կատարումներով ողջունել են համայնքների պարային համույթները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38