Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ մարզիկների

12.07.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով պարգևատրեց 2023 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերի միջազգային մրցաշարերից հաղթանակով վերադարձած լոռեցի մրցանակակիրներին և նրանց մարզիչներին:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի օգնականներ Էրիկ Կոստանյանը, Տիգրան Խաչատրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու պաշտոնյաներ:
Արամ Խաչատրյանը ողջունեց մարզիկներին և նշեց, որ հպարտ է լոռեցի մարզիկների արդյունքներով և ոգևորված՝ նրանց մրցելույթներից:
«Մենք՝ իբրև մարզային իշխանություն, պատրաստ ենք քաջալերել և մեր հնարավորության սահմաններում աջակցել սպորտի զարգացմանը: Շնորհավորում եմ ձեզ և ձեր մարզիչներին, ովքեր մեծ նվիրվածությամբ ուժեղագույն մարզիկներ և մրցանակակիրներ են պատրաստում միջազգային տարբեր մրցաշարերում: Նորանոր հաղթանակներ և հաջողություններ եմ մաղթում».- ասաց Ա. Խաչատրյանը:
Մարզիկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզպետին՝ սպորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու համար և նշեցին, որ նման հանդիպումները ոգևորում են և պարտավորեցնում նոր հաղթանակների:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետի շնորհակալագրերին արժանացան Իսրայելի Հայֆա քաղաքում վերջերս կայացած սամբոյի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Արմեն Աղումյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության պատվավոր 1-ին տեղը գրավելու համար, Մխիթար Մխիթարյանը՝ մեծահասակների առաջնության պատվավոր 3-րդ տեղը գրավելու համար, Դավիթ Բարսեղյանը՝ սամբոյի դեռահասների Եվրոպայի առաջնության պատվավոր 2-րդ տեղը գրավելու համար, Նանե Հակոբյանը, Սամվել Դանիելյանը և Անդրեյ Սարդարյանը՝ 3-րդ տեղերը գրավելու համար:
Սամբոյի Եվրոպայի առաջնության հաղթող և մրցանակակիր սաներ պատրաստելու համար շնորհակալագրերի արժանացան Մանվել Խոյեցյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Գոռ Հարությունյանը և Ռոբերտ Ավետիսյանը:
Բուլղարիայում կայացած դյուդոյի խուլ-համրերի առաջնությունում պատվավոր 1-ին տեղը գրավելու համար պարգևատրվեց Ռոբերտ Գևորգյանը, հաղթող սան պատրաստելու համար՝ մարզիչ Արտյոմ Մելքոնյանը:
Մոսկվայում կայացած դպրոցականների համաշխարհային 7-րդ խաղերի սեղանի թենիս մարզաձևում պատվավոր 1-ին տեղը գրավելու համար շնորհակալագրերով պարգևատրվեցին Ալեքսանդր Առաքելյանը և մարզիչ Էրիկ Կոստանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06