Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցությունն ամուր հիմքերի վրա է

11.07.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր «Հայկական Կարիտաս» ԲՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանին, «Փոքրիկ Իշխան» Երեխաների/ երիտասարդենրի և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությունը Վանաձորում և Գավառում», «Անվտանգ վարքագիծ արտթերապիայի միջոցով» ծրագրերի ղեկավար Արևիկ Թումասյանին և Վանաձորի «Փոքրիկ իշխան» կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանին:
Հանդիպմանը ներկա էի նաև Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Ողջունելով հյուրերին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարզում՝ սոցիալական ոլորտում՝ մասնավորապես միայնակ տարեցների խնամքի, երեխաների աջակցության, համայնքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով իրականացվող, շարունակական բնույթ կրող ծրագրերի համար:
-Դուք մեծագույն աջակցություն եք ցուցաբերում մեր համայնքներին, օգնում սոցիալապես խոցելի խմբերին՝ այդկերպ զգալիորեն թեթևացնելով մեր պետության հոգսը: Մենք էլ՝ որպես գործընկեր, պատրաստակամ ենք այսուհետ ևս աջակից լինել մեր հնարավորությունների և իրավասությունների սահմաններում,-ասաց Ա. Խաչատրյանը:
Գ. Տարասյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ կազմակերպությունը պատրաստակամ է այսուհետ ևս շարունակել ծրագրերը Լոռու մարզում: Նա մարզի ղեկավարին խնդրեց աջակցել Վանաձորի «Փոքրիկ իշխան» կենտրոնի համար նոր տարածք հատկացնելու հարցում:
Ա. Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց առկա հնարավորությունների սահմաններում ընդառաջել խնդրի լուծմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38