Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արամ Ռևազյանն արժանացավ Լոռու մարզպետի շնորհակալագրի
10.07.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի նախկին պետ Արամ Ռևազյանին, ով արդեն անցել է վաստակած հանգստի: Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր գնահատականի արժանացրեց Ա. Ռևազյանի բազմամյա նվիրված աշխատանքը մշակույթի և սպորտի բնագավառում.
-Ձեր շնորհիվ Լոռու մարզը նշված ոլորտներում մշտապես արձանագրել է հաջողություններ: Շնորհակալություն ձեր ներդրման և գնահատելի ավանդի համար,-ասաց Ա. Խաչատրյանը:
Ա. Ռևազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գնահատականի համար՝ ընդգծելով, որ մարզպետի շնորհակալագրին արժանանալն իր համար չափազանց պարտավորեցնող է.
-Պատիվ եմ ունեցել աշխատելու ձեր ղեկավարած կառույցում և կարող եմ ընդգծել, որ դուք ձեր ենթակաների նկատմամբ անսահման հոգատար ու շռայլ եք, միաժամանակ խստապահանջ: Սրանք իսկական ղեկավարի հատկանիշներ են: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի և գնահատականի համար,-ասաց Ա. Ռևազյանը՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս ծառայել մարզին՝ հնարավորությունների սահմաններում:
Շնորհակալական խոսք հնչեցրեց նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը: