Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզական նվաճումները՝ մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում

10.07.2023

Հունիսի 12-18-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնության պատանիների ազատ ըմշամարտի առաջնությունում վանաձորցի մազիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանի սան Վլադիմիր Ազարյանը 65 կգ քաշային կարգում նվաճել է 3-րդ պատվավոր տեղը:
Այդ առիթով այսօր նրան հյուրընկալել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Մարզիկին ուղեկցում էր Լոռու մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ժիրայր Հովհաննիսյանը:
Մարզի ղեկավարը շնորհավորեց մարզիկին հաղթանակի և մարզի ու հանրապետության պատիվը բարձր պահելու համար:
-Անչափ հպարտ եմ և ուրախ քո հաղթանակի համար: Լոռեցի յուրաքանչյուր մարզիկի հաջողություն համարում եմ իմ ձեռքբերումը, մեզնից յուրաքանչյուրի ձեռքբերումը: Վստահ եմ, սրան կհաջորդեն նորանոր հաղթանակներ,-ասաց մարզի ղեկավարն՝ ընդգծելով, որ սպորտի բնագավառն իր ամենօրյա ուշադրության ներքո է:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Ժիրայր Հովհաննիսյանը նշեց, որ ըմբշամարտ սպորտաձևը մեծ մասսայականություն ունի հատկապես Լոռու մարզում և լոռեցի մարզիկները լուրջ հաջողություններ են արձանագրում տարբեր մրցաշարերում:
-Այս սպորտաձևը բարձունքում պահելու համար անում ենք ամեն հնարավորն ու անհնարինը, նաև ակնակալում ենք ձեր հոգածությունը,-ասաց Ժ. Հովհաննիսյանը:
Արամ Խաչատրյանը Վլադիմիրին և նրա մարզչին պարգևատրեց շնորհակալագրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27