Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ՄՍԾ կառույցների գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր
10.07.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին և ՄՍԾ ներկայացուցիչներին: Մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՍԾ կառույցների գործունեության, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման, մարզի սոցիալական վիճակին ուղղված և քաղաքացիների խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Լոռու մարզպետը բարձր է գնահատել ՄՍԾ-ների աշխատանքը և կարևորել տարածքային կենտրոնների միջոցով քաղաքացիների կողմից բարձրացված սոցիալական բնույթի հարցերին արագ արձագանքելու փաստը:
Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՄՍԾ֊ին Լոռու մարզպետի աշխատակազմի հետ սերտ և ակտիվ համագործակցելու համար:
Միասնական սոցիալական ծառայության պետը նշել է, որ մարզային շրջայցի ընթացքում իր աշխատակազմի հետ եղել է Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան համայնքների տարածքային կենտրոններում, զրուցել աշխատակիցների և շահառուների հետ, արձանագրել, որ ծառայության բանիմաց աշխատակիցների և նրանց վերաբերմունքի շնորհիվ հանրության շրջանում ՄՍԾ կենտրոնների նկատմամբ դրական կարծիք է ձևավորվել:
Հանդիպման ավարտին Է. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Լոռու մարզպետին և աշխատակազմին՝ ակտիվ, համակարգված և արդյունավետ գործակցության համար: